Թրամփին հաջորդ շաբաթ կարող են ձերբակալել. Իլոն Մասկն արձագանքել է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socia-ի եթերում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։
«Հանրապետականների առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը երեքշաբթի օրը կձերբակալվի, դուրս եկեք բողոքի, հետ վերցրեք մեր երկիրը», – նշել է քաղաքական գործիչը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինչպես երեկ հայտնել է NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի լռի մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին:
Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, հերքում է թե՛ կապը դերասանուհու հետ, թե՛ իր կողմից անօրինական գործողությունները։ Նա հրաժարվել է երդվյալ ատենակալներին ցուցմունք տալուց։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն էլ սոցիալական իր ցանցերում գրել է.
«Եթե Թրամփին ձերբակալեն, ապա ընտրություններում նա հաղթանակ կտանի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ի պատասխան Ալիևի ելույթի
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերե...
«Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով». Ալեն Սիմոնյան
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնա...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...