Թուրքիան կարող է սկսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի իր գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո, որոնք նվիրված են եղել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն։
«Ֆինլանդիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել հուշագրի պայմանները կատարելու համար, որոնք անհրաժեշտ են դաշինքին միանալու համար: Մենք պատրաստ ենք և որոշել ենք սկսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը: Համոզված ենք, որ Ֆինլանդիան ակտիվ դեր կխաղա դաշինքի անվտանգությունը ապահովելու գործում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Հայտնի է նաև, որ Անկարան կարող է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման քվեարկություն անցկացնել մինչև մայիսի 14-ը (համապետական ընտրություններից առաջ)։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկրի՝ դաշինք մտնելու հարցը կլուծվի մինչ այդ օրը։ Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա նրա անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի քայլերից, հավելել է նա։
Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է սպասի Անկարայի աջակցությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...