Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 17-ի որոշման մեջ ասվում է․ «1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ…

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 17-ի որոշման մեջ ասվում է․
 

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանին 2023 թվականի մարտի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Առողջ հասարակություն» համաժողովին մասնակցելու նպատակով:

 

2. Անահիտ Ավանեսյանի և Քնար Ղոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250