Քաղաքականություն

Ռուսաստանի հաղթանակը կօգնի մեզ․ Ասադը բացատրել է, թե ինչու են սիրիացիները մասնակցում Ուկրաինայի դեմ կռվին

Gohar Vardanyan 141 դիտում
Ռուսաստանի հաղթանակը կօգնի մեզ․ Ասադը բացատրել է, թե ինչու են սիրիացիները մասնակցում Ուկրաինայի դեմ կռվին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չի բացառել, որ որոշ սիրիացիներ Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի կողմից, գրում է ТАСС-ը։

 

Նախագահը հիշեցրել է, որ երբ Սիրիայում պատերազմը սկսվեց, շատ կամավորներ կային ոչ միայն սիրիացիներից։ 

 

«Շատ մարդիկ եկան օգնելու Սիրիայի կառավարությանը: Եթե սիրիացի կամավորները ձեզ օգնեն Ուկրաինայի դեմ, նրանք չեն գա կառավարության միջոցով: Նրանք կգան ինքնուրույն և կանեն դա առանց քաղաքական հրահանգների: Ես գիտեմ, որ շատ սիրիացիներ նման ցանկություն ունեն», - ասել է նա։ 

 

Ասադը Solovyov Live ալիքին տված բացառիկ հարցազրույցում, որի կադրերը ցուցադրվել են «Россия-1» հեռուստաալիքով և Watch հարթակով, ասել է․ «Ես չգիտեմ, միգուցե որոշ կամավորներ արդեն այնտեղ են, ես տեղեկություն չունեմ այս մասին»,- ընդգծել է նա։
 

Ըստ Սիրիայի նախագահի՝ սիրիացիներն աջակցում են ռուսական բանակին, ինչպես ռուսական բանակն է աջակցել սիրիականին։ Նա հավելել է, որ Հանրապետության քաղաքացիները քաջ գիտակցում են, որ բարեկամ սիրիական երկրի՝ Ռուսաստանի հաղթանակը կօգնի սիրիացի ժողովրդին։

 

«Եթե քո ընկերն ուժեղ է, դու ուժեղ ես: Եվ մենք հասկանում ենք, որ այնտեղ կռիվն ազդում է միջազգային ասպարեզի վրա: Եվ հիմա դա վատ է անդրադառնում մեզ վրա: Եվ եթե միջազգային կարգը փոխվի, դա դրականորեն կանդրադառնա մեզ վրա․․․»,- ասել է Սիրիայի ղեկավարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250