«Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն». Աբրահամյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից ՀՀ-ի հրաժարման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:
Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:
Ի՞նչ է անում Հայաստանը:
Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:
Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:
Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:
Գանք առանցքայինին:
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դիվանագետը Երևանյան այցից հետո կրկին Բաքու է վերադարձել և հանդիպել Բայրամովին. հայտնի է` ինչ են քննարկել
Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել և լրացուցիչ...
Ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատե...
«Բռնությանն արդարացում չկա». Տոյվո Կլաարը գրառում է արել
Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձ...
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունն այսօր հավանությանն է արժանացրել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վ...