ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստամբուլի մոտ Մարմարա ծովը մոտ 25 մետր հետ է քաշվել․ բնակիչները վախեցել են հնարավոր երկրաշարժից

Ստամբուլի արևմտյան մասում գտնվող Ավջիլար թաղամասի մոտ գտնվող Մարմարա ծովը ափից հետ է քաշվել մոտ 15 մ-ով, հայտնում է Haber 7-ը։ Ալտինովա և Թեքիրդաղ քաղաքների տարածքում ծովը նահանջել է ափից մինչև 25 մ հեռավորության վրա։ Նահանջող ջրերը մերկացրել են «Արքայական ճանապարհ» անունով հայտնի ժայռերը։

 

Քան որ այս երևույթը մարդկանց մոտ խուճապ է առաջացրել, որոշները նշել են, թե հնարավոր է նոր երկրաշարժ լինի՝ Candilli աստղադիտարանը հայտնել է, որ երեւույթը կապված չէ վերջին երկրաշարժերի հետ, այլ պայմանավորված է ճնշման անկմամբ։ Թեքիրդաղի համալսարանի դասախոս Նամիկ Քեմալը, դոցենտ Էմրե Օզշահինը նշել է, որ Մարմարա ծովը ամեն տարի նահանջում է ափից։ Նա ընդգծել է, որ «վախենալու բան չկա»։

Քաղաքականություն

Պատահարներ