ՔՊ-ի դռնփակ նիստում որոշվեց. Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։
Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում։
Գրել էինք, որ նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ նրանց օգնականների նախաձեռնությունն է:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից:
Նրանք պահանջում են պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:
Եւ ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի ղեկավարի վրա: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջեւ խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման էին դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից:
Եվ ահա, որոշում է կայացվել, որ պարգևավճար չի լինի, իսկ Վահան Նարիբեկյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նա առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքից ազատման դիմում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...