Ալեն Սիմոնյանը ստացել է Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած 3 միջնորդագրերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Ալեն Սիմոնյանը 4 ժամ առաջ է ստացել դատախազի միջնորդությունը։ Դրա մասին տեղեկացրել ենք պարոն Օհանյանին։ Առաջիկա քառօրյային այդ հարցը մտնելու է լիագումար նիստի օրակարգ»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ առաջին քրեական վարույթի համաձայն՝ Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ)։
Իսկ երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով էլ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն` Օհանյանը վատնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի գույք:
Հավելենք, որ ԱԺ հերթական քառօրյան կմեկնարկի փետրվարի 7-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությո...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրու...