Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել․ Փաշինյան
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք խորը պետք է դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը և պետք է խորը դիտարկենք գլոբալ պրոցեսները։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանին այդ միավորի մաս կազմելու առաջարկ արվել է։
«Ես այլ բան կարող եմ ասել, որ մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը բացարձակ արժեքներ են, մեր պատքն ու առաքելությունն ենք համարում մեր պետության, հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե եթե պաշտոնապես առաջարկ չի եղել, ապա ոչ պաշտոնական խողովակներով նման առաջարկ եղել է, Փաշինյանն ասաց․ «Նայած թե ոչ պաշտոնական խողովակ ասելով ինչ նկատի ունենք․ օրինակ, փորձագետների կողմից շարունակական զարգացվող խոսույթը կարելի է ոչ պաշտոնական խողովակ համարել»։
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ միջանցքի բացումը ռազմավարական նախագիծ է Ադրբեջանի համար։«Հայաստանն այսօր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «...
Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրեն...
Փաշինյանի պնդումները մտահոգիչ են․ դրանք կապ չունեն արցախահայության դիրքորոշման հետ․ Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ...