ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ». Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Twitter-յան էջում Թանկյանը հրապարակել է օրեր առաջ TYT հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին: Թանկյանի խոսքով` մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը և ԱՄՆ իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա:
Facebook-ում Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին:
Երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»:
«Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է 24 օր, Արցախի հայկական Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշում է Թանկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ոստիկանությունը փակել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը. հակառուսական ակցիա է նախատեսված
Գյումրիում ոստիկանությունը փակել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը: Նշվում է, որ այնտեղ հակառուսական ակցիա է նախատեսված:Ա...
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա». Լավրովը՝ Բայրամովին
Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արդեն հրապարակվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նման հայտարարություններ անելը նշանակում է ստեղծված իրավիճակը չհասկանալ․ Զախարովան՝ Փաշինյանին
Իսկ ո՞վ կարող է ասել՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը չլիներ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակն ավելի լա՞վ կլիներ։ Այս մ...