ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նման հայտարարություններ անելը նշանակում է ստեղծված իրավիճակը չհասկանալ․ Զախարովան՝ Փաշինյանին
Իսկ ո՞վ կարող է ասել՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը չլիներ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակն ավելի լա՞վ կլիներ։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ եթե «Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:
Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
«Իսկ ես կարո՞ղ եմ հարց տալ՝ առանց խաղաղապահ միավորման ավելի լա՞վ էր լինելու։ Ես կարծում եմ, որ պատասխանը միանշանակ է։ Հնարավոր է արդյունավետության բարձրացման մասին շատ խոսել, ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այդ իրավիճակի լուծումով հիմա բոլորը զբաղվում են։ Նման հայտարարություններ անելը նշանակում է ստեղծված իրավիճակը չհասկանալ»,-հայտարարել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա». Լավրովը՝ Բայրամովին
Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արդեն հրապարակվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ոստիկանությունը փակել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը. հակառուսական ակցիա է նախատեսված
Գյումրիում ոստիկանությունը փակել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը: Նշվում է, որ այնտեղ հակառուսական ակցիա է նախատեսված:Ա...
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այրում են Փարիզի փողոցները». Թուրքիայից արձագանքել են Փարիզում կատարվող անկարգություններին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անկարգությունները շարունակվում են: Ցուցարարները շրջում են մեքենաներ, այրում դրանք։ Քարեր և...