ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեսսին, Ռոնալդուն, Մբապպեն և Նեյմարը` Պելեյի մասին

 Ինչպես արդեն հայտնել էինք երեկ մահացել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեն: Համաշխարհային ֆուտբոլային աշխարհը սգում է ֆուտբոլի արքայի մահը:

 

Լեգենդի մահվանն անդրադարձել են նաև Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Կիլիան Մբապպեն, ինչպես նաև Նեյմարը` :

 

«Հանգչիր խաղաղությամբ, Պելե»,- գրել է Մեսսին և հրապարակել Պելեյի հետ համատեղ լուսանկարներ:

 

Ռոնալդուն ևս խորին ցավակցություններ է հայտնել ողջ Բրազիլիային և Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի ընտանիքին (Պելե)։ 

 

«Պարզապես «ցտեսություն» հավերժական թագավոր Պելե: Հնարավոր չէ արտահայտել այն ցավը, որ որը ներկայում զգում է ողջ ֆուտբոլային աշխարհը: Այն ջերմությունը, որը նա միշտ ցուցաբերում էր իմ հանդեպ, փոխադարձ է եղել: Նա երբեք չի մոռացվի, և նրա հիշատակը հավերժ կմնա մեզանից յուրաքանչյուրի, ֆուտբոլասերների մեջ։ Հանգչիր խաղաղությամբ, թագավոր»,- մասնավորապես գրել է Ռոնալդոն:

 

«Ֆուտբոլի արքան լքել է մեզ, բայց նրա ժառանգությունը երբեք չի մոռացվի։ Հանգչիր խաղաղությամբ»,- ահա այսպես էլ ցավակցել է Կիլիան Մբապպեն:

 

Նեյմար կրտսերն էլ գրել է.

 

«Մինչև Պելեն 10-ն ընդամենը համար էր։ Մինչեւ Պելեն ֆուտբոլն ընդամենը մարզաձև էր։  Նա ֆուտբոլը դարձրեց արվեստ և զվարճանք։ Նա ձայն պարգեւեց աղքատներին, սեւամորթներին եւ ստիպեց ամբողջ աշխարհին իմանալ Բրազիլիայի մասին։ Նա հեռացավ, բայց նրա մոգականությունը մնաց։ Պելեն հավերժ է»,- գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում։