ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դպրոցում էրեխեքը հագած-կապած նստած էին, հարցրի` ինչի՞ դաս ա, ասացին՝ ֆիզկուլտուրայի»․ Փաշինյանը շեշտեց` սա մեր ամոթն է
ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Երևանում և մարզերում ենթակառուցվածքների զարգացման մասին:
Նա մի դեպք պատմեց.
«Մտա մի դպրոց, տեսնեմ երեխաները հագած-կապած նստած են: Հարցրի, թե ինչի ժամ է, պատասխանեցին` ֆիզկուլտուրայի»: Փաշինյանը ժպիտով պատմեց պատմությունն այնուհետև արձանագրեց.
«Սա մեր ամոթն է, որ 30 տարի երեխաները պայման չունեն դաս անցկացնելու համար»: