Թուրքիան Սև ծովի իր հատվածում հայտնաբերել է ևս 58 միլիարդ խորանարդ մետր գազ. Էրդողան

Թուրքիան Սև ծովի իր հատվածում հայտնաբերել է ևս 58 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
 

«Մեր հորատող «Ֆաթիհ» նավը ջրի տակ 3223 մետր խորության վրա հայտնաբերել է 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշար»,- ասել է նա:

 

«Սա քիչ քանակություն է, մի քանի տարի առաջ 450 միլիարդ խմ պաշարներ են հայտնաբերել, բայց առաջին փուլում արտադրության մակարդակը շատ համեստ է լինելու»,- Радио Спутник-ին բացատրել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը:
 

«Նոր պաշարները պարզապես փոքր հավելում են առաջին հայտնաբերմանը: Բայց Թուրքիայի համար ցանկացած պահուստ օգուտ է, նրանք գործնականում սեփական արտադրություն չունեին»,- ասել է նա։

Քաղաքականություն