Սերիական մարդասպանը ազատ արձակվելուց հետո որոշել է դատի տալ Netflix-ին իր մասին վատ սերիալի պատճառով

Ազատ արձակված հայտնի խարդախ և սերիական մարդասպան Չարլզ Սոբրաջը, ով հայտնի է Օձ և Բիկինի-Քիլլեր մականուններով, դատի է տալու Netflix տեսածառայությանը, BBC հեռուստաալիքին և Նեպալ պետությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
 

Կրկնակի սպանության համար Նեպալի բանտում 19 տարի պատիժ կրելուց հետո հանցագործն ազատ է արձակվել դեկտեմբերի 21-ին։ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, նա Կատմանդուից թռել է  Փարիզ։ Փաստաբան Իզաբել Քութան-Պեյրը, ով ներկայացնում է Սոբրաջին, ասել է, որ առաջին բանը, որ նա կանի, զրպարտության համար դատի տալն է Netflix-ին և BBC-ին: 78-ամյա հանցագործի զայրույթն առաջացրել է «Օձը» մինի-սերիալը, որը թողարկվել է 2021 թվականի հունվարի 1-ին։
 

Ըստ Քութան-Պեյրի՝ Սոբրաջը որոշել է դատի տալ ընկերությանը՝ իր մասին ֆիլմը դիտելուց հետո։ Նրան դուր չի եկել սերիալի որակը, իսկ էկրանին ցուցադրվողի 70 տոկոսը նա անվանել է «բացարձակ սուտ»։
 

Բացի այդ, Բիկինի-Քիլլերը նախատեսում է դատական ​​հայց ներկայացնել Նեպալ պետության դեմ, որտեղ նրան կալանավորել էին 2003 թվականին և դատապարտել ցմահ ազատազրկման։ 

 

«Նա անօրինական կերպով դատապարտվել է Նեպալի ոստիկանության կողմից կեղծ փաստաթղթերով սարքված գործով»,- ասել է Սոբրաջի ներկայացուցիչը:

Քաղաքականություն