Հասարակություն
Դոնեցկում վիրավորումից հետո Ռոգոզինը վիրահատության է ենթարկվել
«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինին Մոսկվայի շրջանի հիվանդանոցներից մեկում վիրահատության են ենթարկել, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոգոզինի օգնականը։
«Դմիտրի Օլեգովիչը բարդ վիրահատության է ենթարկվել՝ պարանոցի շրջանից ուկրաինական զենքի բեկորը հանելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։
Օգնականն ընդգծել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, Ռոգոզինն արդեն ապաքինվում է։
Հիշեցնենք, որ2022 թվականի դեկտեմբերի 22-ին «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել էր Դոնեցկի հրետակոծության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Հրթիռակոծության պահին Ռոգոզինը գտնվել է հյուրանոցում։ Նրան ուղեկցող մի քանի հոգի նույնպես վիրավորվել են։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Ստեփանակերտի հանրահավաքին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ
Արցախում այսօրվանից կգործեն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ
Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կիրառվել է ականանետ. ՀՀ ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
ՍԴ-ն կքննի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ յուրահատուկ նվեր է ստացել Լուկաշենկոն
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
5.0