Հասարակություն
Այսօր Ստեփանակերտում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան
Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:
Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է», - գրել է Թաթոյանն ու Արցախում համաժողովրդական հանրահավաքից լուսանկար կցել։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Ստեփանակերտի հանրահավաքին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ
Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կիրառվել է ականանետ. ՀՀ ՊՆ
Հայաստանի և Վրաստանի արժույթները դարձել են աճի համաշխարհային առաջատարներ` ռուսների հոսքի շնորհիվ. Bloomberg
Ավելին Հասարակություն բաժնից
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0