Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ. Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ: Քաղաքակիրթ աշխարհի լռության պատճառով կյանքեր են խորտակվում, ճակատագրեր խեղվում հայկական երկրորդ հանրապետությունում:
Իրավական պատիժը պետք է անխուսափելի լինի ազերիների և նրանց ագրեսոր առաջնորդի համար»:
«Արտակարգ իրավիճակում ամեն րոպեն կարևոր է։ Մի շարք հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են և չեն կարողանում կենսական կարևորության բժշկական օգնություն ստանալ: Բոլոր մարդիկ ժամանակին բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն»,- այսօր թվիթերյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով ավելի վաղ շրջափակումից հետո հիվանդանոցում գտնվող քաղաքացիներից մեկի մահվան դեպքին` նա նշել էր, որ Արցախում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի միջանցքի շրջափակման անմիջական հետևանքն է:
Նմանատիպ հոդվածներ
60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին. Ամերիկայի հայկական համագումարը մանրամասնում է
ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլի...
Ովքեր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»
Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գ...
Քանի զինծառայող է զոհվել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ՔԿ
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբող...
МГИМО-ն հեռացրել է հակաադրբեջանական հայտարարություններ արած պրոֆեսորին
МГИМО-ի ռեկտորատը հայտնել է, որ МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդր...