Ավելի քան 150 ավստրալացի թունավորվել է հալյուցինոգեն սպանախից. ինչ է հայտնի
Ավելի քան 150 ավստրալացիներ հայտնել են թունավորման ախտանիշների և հալյուցինացիաների մասին այն բանից հետո և կերել են սուպերմարկետներից ձեռք բերված թարմ սպանախ: Այս մասին հայտնում է RTVI-ը:
Ավստրալիայի կառավարության սննդի ստանդարտների գործակալությունից հայտնել են մանրածախ առևտրից պոտենցիալ վտանգավոր ապրանքի զանգվածային հետկանչման մասին: Ըստ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտի` սպանախը կարող է աղտոտված լինել «անապահով բուսանյութով»՝ մոլախոտերով, որոնք, ենթադրաբար, «աղտոտել են սպանախի բերքը» վերջին ջրհեղեղի ժամանակ: Հավանական տարբերակների թվում են մորմը, մանդրագորան:
Զեկույցում թվարկված են սպանախի թունավոր խմբաքանակից թունավորման ախտանիշները` զառանցանք և շփոթություն, հալյուցինացիաներ, լայնացված աչքեր, սրտի արագ բաբախյուն, դեմքի կարմրություն, մշուշոտ տեսողություն, լորձաթաղանթների և մաշկի չորության զգացում:
Ավստրալիայի իշխանությունները կոչ են անում երկրի բնակիչներին չգնել թունավոր սպանախ և չփորձել զգալ դրա ազդեցությունը, հայտնում է The West Australian-ը:
Թունավորման պատճառը դեռ չի նշվում: Նշվում է, որ անցկացվում են լաբորատոր հետազոտություններ։
Նմանատիպ հոդվածներ
Քանի զինծառայող է զոհվել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ՔԿ
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբող...
МГИМО-ն հեռացրել է հակաադրբեջանական հայտարարություններ արած պրոֆեսորին
МГИМО-ի ռեկտորատը հայտնել է, որ МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդր...
60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին. Ամերիկայի հայկական համագումարը մանրամասնում է
ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլի...
Ովքեր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»
Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գ...