Հասարակություն

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ռուսական գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել․ հայտնաբերվել է գրություն

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ռուսական գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել․ հայտնաբերվել է գրություն

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում Ռուսաստանի տան ղեկավար Դմիտրի Սիտիի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին և հրապարակում լուսանկարներ, որոնք ստացել է Բանգիի ոստիկանության ներկայացուցիչներից։ Նշվում է, որ ծանրոցի վրա եղել է նաև տպագիր գրություն։ 


«Սա ձեզ համար է բոլոր ֆրանսիացիներից, ռուսները դուրս կգան Աֆրիկայից», - ռուսերենով գրված է եղել թղթի վրա:

 

Պայթյունի վայրից հրապարակված լուսանկարում երևում է մոնիտորով և համակարգչային ստեղնաշարով գրասեղան, բաժակի բեկորներ, ապակյա իրեր և երկու սև պլաստիկ առարկաներ, որոնցից մեկը կարծես կրակայրիչ է: Կողքին դրված է DHL ծանրոցների փաթեթ։ Սեղանի տակ դրված է շարժական անլար աուդիո բարձրախոս՝ այրված կամ ածխացած եզրով։ 


«Ակնհայտ է, որ  Դմիտրի Սիտը սկսել է վերլուծել սեղանի վրա դրված նամակները, բացել փաթեթը, սկսել է հանել պարունակությունը դրա միջից, և պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

[35c15fee391ac60d9a644a76ca252a57.jpg]

 

[448e66862d0bf33a5273f71830aa7812.jpg]

 

[c89ab2bfb92fd84e21e2f0f2cdcfc2bf.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250