Արցախցիները գնում են ճանապարհը վերահսկող խաղաղապահներից բացատրություններ պահանջելու. «Հրապարակ»
Մի քանի օր է հազարից ավել արցախցիներ Լաչինի ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում մուտք գործել Արցախ եւ ապաստանել են Գորիսում եւ հարակից գյուղերում։ «Հրապարակը» գրում է` տեղեկություններ է ստացել այն մասին, որ Գորիսից մոտ երկու տասնյակ ավտոմեքենայով արցախցի տղամարդիկ շարժվել են դեպի Լիսագոր՝ բացատրություններ պահանջելու ճանապարհը վերահսկող խաղաղապահներից և հորդորելու բացել ճանապարհը։ Որոշ մեքենաների Տեղ գյուղի անցակետից հետ են վերադարձրել, քանի որ փորձել են իրենց հետ լրագրողներ տեղափոխել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են առաջարկել խաղաղապահները ադրբեջանցիներին. ԶԼՄ-ն մանրամասներ է ներկայացնում բանակցություններից
Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությ...
Ի՞նչ իրավիճակ է Արցախում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կ...
Ռուս խաղաղապահները ադրբեջանցիներին ժամանակ են տվել. Bagramyan26
Արցախի Bagramyan26 աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Մամուլում լուրեր են տարածվեցին, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախում գազի մատակարարումը:«Գազը կտրալ ըն, գազ չկ...