Ռուս խաղաղապահները ադրբեջանցիներին ժամանակ են տվել. Bagramyan26
Արցախի Bagramyan26 աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև այսօր օրվա երկրորդ կեսը՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և ուժի կիրառմամբ կվերականգնեն երթեւեկությունը։
Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որպեսզի արցախցիները զերծ մնան միջանցքի ապաշրջափակման գործողություններից։
Տելեգրամ ալիքի հաղորդմամբ` ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Մամուլում լուրեր են տարածվեցին, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախում գազի մատակարարումը:«Գազը կտրալ ըն, գազ չկ...
Հայտնի է, թե ինչ են առաջարկել խաղաղապահները ադրբեջանցիներին. ԶԼՄ-ն մանրամասներ է ներկայացնում բանակցություններից
Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությ...
Ի՞նչ իրավիճակ է Արցախում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կ...
Կտրուկ բարձրացել է ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Արցախի ՏԿԵՆ
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիր...