Վրաստանում ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու փորձերին հետեւում ենք. Աբխազիայի վարչապետ
Աբխազիայի իշխանությունները չեն կորցնում զգոնությունը Թբիլիսիի նկատմամբ, հատկապես լուրերի ֆոնին այն մասին, որ էմիսարները, այդ թվում՝ Լեհաստանից, փորձել են Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ «երկրորդ ճակատ» բացել, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
«Մենք երբեք չենք կորցնում մեր զգոնությունը ոչ մի իրավիճակում, մասնավորապես այսօր։ Սակայն, փառք Աստծո, նման բան դեռեւս տեղի չի ունենում»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին Վրաստանի հետ հարաբերությունների սրման նախադրյալներ կա՞ն:
Անկվաբը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը «միշտ էլ լարված է»՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ Վրաստանում կան «շատ ողջամիտ մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ էսկալացիա լինի»։
«Մենք հետեւում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ՝ ելնելով տարբեր հանգամանքներից, եւ մեզ անհանգստացնող գործողություններ չկան»,- հավելել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգնելու ծանր հիվանդներին
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը բժիշկների անուն...
Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները կեղծ են
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները...
Ռուբեն Վարդանյանը խոսել է երկու սցենարի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախար...
Աշխարհի առաջնության եզրափակիչն «առանց թշնամի երկրների». Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել Արգենտինայի և Մարոկկոյի հավ...