Հասարակություն

«Ինչքան էլ հերքեն Արցախի իրավասու պաշտոնյաները, ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է». քաղաքագետ

«Ինչքան էլ հերքեն Արցախի իրավասու պաշտոնյաները, ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է». քաղաքագետ

 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը` Լաչինի միջանցքում վերահսկողություն սահմանելու ադրբեջանական փորձերի մասին>

 

 «Սթափվենք. վաղն ուշ է լինելու... Ինչ էլ ասեն, հերքեն, պարզաբանեն Արցախի իրավասու պաշտոնյաները, ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է ու դա տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում: Մեր խնդիրը ոչ թե Վոլկովի խոսքերը հերքելը կամ նրա խոսնակի դերն ստանձնելն է, այլ առաջին հերթին՝ տեղի ունեցածի նկատմամբ միջնորդական հարթակների առաջ պատասխանատվություն դնելը, որպեսզի նրանց արձագանքը, վարքագիծը համարժեք լինեն:

 

Սակայն այդ աշխատանքը պետք է զգույշ արվի՝ առանց պսևդոհայրենասիրության, Կոսովոյի նախադեպի մասին դատարկ զրույցների:

Եթե նույնիսկ տարիներ առաջ Արցախի անկախության կամ միացման օրակարգն իրական են եղել (ինչը կասկածելի է), 44-օրյա պատերազմից հետո, նման նարատիվը, օրակարգը կոտրելու են Հայաստանի պետականության ողնաշարը: Սթափվենք, քանի դեռ հնարավոր է ԼՂ սուբեկտության վերականգնումը, նրա վարչատարածքային, քաղաքակրթական ինքնավարությանը հասնելը: Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգը, որը սիմետրիկ չի լինելու, այլընտրանք չունի: Վաղն ուշ է լինելու...»:

 

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին տեսանյութ, որտեղ Արցախում ռուս խաղաապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, թե ադրբեջանական կողմի հետ մինի-մաքսակետ կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել. «Որոշում է կայացվել տեղադրել հատուկ սարքավորում մեր առաջին պահակակետի մուտքին»: Արցախից, սկայան, հերքեցին տեղեկությունը:

 

Հիշեցնենք,մ որ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկը փակ է. քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250