ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն է առաջադրել ՔԿ նախկին ղեկավարին ԲԴԽ անդամի պաշտոնում
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով:
Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ անդամ՝ Գրիգորյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխարգելելու, արգելելու միջամտությունները դատական իշխանության գործերին, ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից:
Գրիգորյանը կարծում է, որ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ: «Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ-ի քննարկմանը, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության»,-ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:
Պատգամավորը հավելեց՝ այսինքն կարելի՞ է վստահաբար պնդել, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանն առաջնորդվելու է միայն օրենքով, անաչառությամբ և ներքին համոզմունքներով, որոնք հիմնված են օբյեկտիվ հանգամանքների վրա:
Գրիգորյանը վստահեցրեց. «Միանշանակ, ես իմ պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվելու եմ միմիայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահի հայտարարությունը
Լավրովը իր հայտարարության մեջ պատմում էր մի տարբերակի մասին, որը ժամանակին ես ներկայացրել եմ որպես ռոսւական տարբեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյան-Պուտին հանդիպումից
Բիշքեկում մեկնարկել է Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես արդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Բաբայանը և մի քանի պաշտոնյաներ չեն կարողացել վերադառնալ Արցախ
Ադրբեջանցիներն արդեն ավելի քան 24 ժամ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս թեմայով Երևանում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն էլ է պատրաստվում հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում». Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծ...