
Հուսանք, որ Հայաստանը խելքի կգա․ Չավուշօղլու

Թուրքիան ներկայումս միջազգային դիվանագիտության ամենահուսալի խաղացողներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Այսօր Թուրքիան համաշխարհային դիվանագիտության ամենահուսալի խաղացողներից մեկն է։ Որովհետև մենք անում ենք այն, ինչ ասում ենք և ասում ենք այն, ինչ անում ենք»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանում կազմակերպված «Թուրքիայի ձեռնարկատիրական և հումանիտար արտաքին քաղաքականություն» համաժողովում։
Դիվանագետը հիշեցրել է, որ Թուրքիայի միջնորդությամբ կնքված Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի շնորհիվ հնարավոր եղավ կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը։
Չավուշօղլուն նշել է, որ էներգետիկ ճգնաժամը կանխելու Անկարայի վերջին քայլերը մեծացրել են էներգետիկ անվտանգությունը ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրան շրջապատող երկրներում։
Իր խոսքում նախարարը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի և Մոսկվայի դեմ պատժամիջոցների հետևանքների պատճառով Հյուսիսային միջանցքը կորցրել է իր նշանակությունը, և որ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է միջանցքի վրա ։
Նախարարը հույս է հայտնել, որ «Հայաստանը նույնպես խելքի կգա ու կշահի այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրի միջով»