Երևանում առևանգել են ԱԳՆ աշխատակցուհու. ինչ է հայտնի

Օրերս առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին գրում է Aravot.am-ը` վկայակոչելով իր տեղեկությունները: 

 

Նշվում է, որ նոյեմբերի 28-ին մի կին ոստիկանությանն ահազանգել է, որ Մյասնիկյան պողոտայում երկու անհայտ տղամարդիկ առևանգել են մի աղջկա։
 

Պարզվել է, որ Երեւանի բնակիչ  Է.Խ.-ն իր երկու ընկերների հետ առևանգել է  Մ. Ա.-ին, ով ՀՀ ԱԳՆ դիվանագետ է։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կնոջն առեւանգած տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին, իսկ կինը հաղորդում է ներկայացրել։ Ընթանում է նախաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ