ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ազգությամբ հայ տղան ՌԴ-ում փախցրել հայ աղջկա, որը հրաժարվել էր ամուսնանալ նրա հետ
Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երիտասարդ տղաները աղջիկ առևանգում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ազգությամբ հայ տղան ՝ ազգությամբ հայ18-ամյա աղջկան առևանգել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ամուսնանալ իր հետ:
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Տամբով քաղաքում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է 20-ամյա Ամիկ Շամոյանը, հոր՝ Հովհաննեսի և եղբոր՝ Ալոյի հետ առևանգում 18-րդ տարեդարձը նշող Բելլա Ռամոյանին:
Աղջկան տարել են Նիժնի Նովգորոդ՝ ըստ երևույթին ստիպելու նրան համաձայնվել հարսանիքի։
Միևնույն ժամանակ, մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջկա զայրացած հայրը, ձեռքին զենք, առանց կրակելու, ավերում սրճարան, որը պատկանում է իր դստեր առևանգողի՝ 20-ամյա Ամիկ Շամոյանի ընտանիքին:
Հաղորդվում է, որ Ամիկ Շամոյանը դիմել է ոստիկանություն և խոստովանել առևանգումը:
Սակայն նրա հայրն ու եղբայրը շարունակում են մնալ ազատության մեջ և այժմ դաշնային հետախուզման մեջ են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցի տնօրենի տղան հեռախոսով հարվածել է փոխգնդապետ ուսուցչին, հետո աշխատանքից հեռացրել են նրան. ահազանգ
Ծեծի եմ ենթարկվել Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի որդու կողմից։ Այս մասին Auroranews-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջուկը Գառնիի փողոցներում․ Կոտայքի մարզպետը կադրեր է հրապարակել
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ փողոցով արջ է քայլում։...
Պեմզաշենում սպանության գործով հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքույրը․ նա է՞լ է մասնակցություն ունեցել սպանությանը
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքը զարդարելու համար վնասել են պատմամշակութային շենքի զարդաքանդակները․ ահազանգ
Ամանորին ընդառաջ Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների ընթացքում պատմամշակութային հուշարձան համարվող շենքի զա...