ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գանայի մարզչական թիմի անդամը փորձել է սելֆի անել լաց լինող կոերացի հարձակվողի հետ
Գանայի մարզչական թիմի անդամը փորձել է սելֆի անել Սոն Հյոն Մինի հետ, երբ վերջինս լաց էր լինում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին H խմբի խաղում Աֆրիկայի ներկայացուցիչը հաղթանակի հասավ 3-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո Գանայի հավաքականը 2-0 հաշվով հաղթում էր անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի ու Ամստերդամի «Այաքսի» կիսապաշպան Մոհամեդ Կուդուսի գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը հավասարվեց։ 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի առաջնությունում խաղացող Չո Գու Սունը։ Այնուամենայնիվ, քիչ անց գանացիները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Կուդուսը, որը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Ալ Ռայան քաղաքի «Էդուքեյշն Սիթի» ստադիոնում կայացած խաղին ներկա էր 43983 հանդիսական։