Ռուսական նավթի գների վերին շեմի սահմանման շուրջ ԵՄ երկրների միջև բանակցությունները փակուղի են մտել

Ռուսական նավթի գների վերին շեմի սահմանման շուրջ ԵՄ երկրների միջեւ բանակցությունները փակուղի են մտել չորեքշաբթի երեկոյան, քանի որ կառավարությունները տարակարծիք են ծրագիրը մշակելու հարցում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին: 

Եվրահանձնաժողովն առաջարկել է մեկ բարելի դիմաց 65 դոլարի մակարդակը, Լեհաստանը եւ Բալթյան երկրները դա չափազանց առատաձեռն են համարել Մոսկվայի նկատմամբ։ Բայց մի քանի երկրներ, որոնք ունեն խոշոր նավագնացային ոլորտ, այդ թվում՝ Հունաստանը եւ Մալթան, չեն ցանկանում 70 դոլարից ցած իջնել, ինչը ԵՄ-ի կողմից չորեքշաբթի ավելի վաղ առաջարկված միջակայքի վերին սահմանն է: 

ԵՄ երկրների դեսպանները ծրագրում են լրացուցիչ բանակցություններ անցկացնել չորեքշաբթի երեկոյան։ Եթե համաձայնություն ձեռք չբերվի, նրանք կարող են հինգշաբթի հանդիպել՝ քննարկումները շարունակելու համար։ ԵՄ էներգետիկայի նախարարները նույնպես հինգշաբթի օրը պատրաստվում են հանդիպել՝ բնական գազի գների զսպման միջոցները քննարկելու համար: 

65 դոլարով առավելագույն գինը շատ ավելի բարձր կլինի Ռուսաստանում արտադրության ինքնարժեքից: Բայց քանի որ Ռուսաստանն արդեն վաճառում է իր նավթը զեղչով, գնային շեմը, հավանաբար, նվազագույն ազդեցություն կունենա առեւտրի վրա: 

ԵՄ-ն եւ G7-ը ի սկզբանե հույս ունեին ստորագրել գների վերին շեմի սահմանումը չորեքշաբթի օրը: Սահմանափակման հաստատման համար պահանջվում է ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունը։

Քաղաքականություն

Պատահարներ