ԱՄՆ արձագանքը՝ Սիրիայի հյուսիսում ռազմական վերջին գործողություններին

ԱՄՆ-ն հորդորում է քայլեր ձեռնարկել Սիրիայի հյուսիսում իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

 

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսում ռազմական վերջին գործողություններով, որոնք ապակայունացնում են տարածաշրջանի իրավիճակը` վտանգելով ԻՊ–ի դեմ պայքարի մեր ընդհանուր նպատակն ու ԱՄՆ քաղաքացիական բնակչությանն ու անձնակազմին», -ասվում է Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի կայքում։

 

Փրայսի խոսքով` Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիան ահաբեկչության հետ կապված անվտանգության հարցում օրինական մտավախություններ ունի։

 

«Միևնույն ժամանակ մենք հետևողականորեն արտահայտել ենք մեր լուրջ մտահոգությունն առ այն, որ սիրիական էսկալացիան կարող է ազդել ԻՊ*–ի դեմ պայքարելու մեր նպատակի և սահմանի երկու կողմում քաղաքացիական բնակչության վրա։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան առնչությամբ», – նշել է Պետդեպի ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

 

 

Քաղաքականություն