Հասարակություն

Զասը հեռանում է. հայտնի է, թե ով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Unknown 531 դիտում
Զասը հեռանում է. հայտնի է, թե ով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023թ-ից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։

 

Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։

«Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք` Տասմագամբետովը Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։

 

Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:

Մինչ այդ տարբեր տարիներին զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, Աստանայի և Ալմաթիի քաղաքապետների պաշտոնները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250