Հասարակություն

«Պուտին, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»․ Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները երթ են իրականացրել

Unknown 476 դիտում
«Պուտին, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»․ Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները երթ են իրականացրել

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են թե իշխանություններից, թե միջազգային դերակատարներից վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին: 

Նրանք քայլերթով շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանություն: Զինծռայողների հարազատների ձեռքին կան ռուսերենով ու հայերենով պաստառներ . ««Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Թույլ մի տվեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության փլուզում», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիեւի ձեռքին պատանդ են», «Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ հետը չի կատարվում, միջոցներ ձեռնարկեք», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»: 

Ակցիայի մասնակիցները փակեցին ՌԴ դեսպանատան դիմաց գտնվողն Զաքյան փողոցը: 

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց պահանջն է արագ պարզել անհետ կորած տղաների կարգավիճակը եւ եւ անհապաղ հետ վերադարձնել: Մենք արդեն երեք օր պատրաստվում էիք Պուտինի այցին: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմը Ռուսաստանն է հանդիսացել եւ 8-րդ կետը մինչ օրս չի կատարվել, մեր պահանջն է, որ ինքը լինի հետեւողական, բոլոր լծակներն օգտագործի մեր երեխեքի հետ վերադարձի հարցում: Մեր կոչը ուղղված է ոչ միայն իրեն, այլ բոլորին: 

Մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Պուտինի աշխատակազմ, որ իր այցի ընթացքում գտնի ժամանակ եւ 3-4 ծնողի հետ հանդիպի, անմիջապես մեր խոսքը լսի: Արձագանքել են, որ նամակն ուղղված է ՌԴ ԱԳՆ, մեզ կտեղեկացնեն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250