Սոբչակը աշխատանքից ազատել է իր հոլդինգի կոմերցիոն տնօրենին

Ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակը աշխատանքից ազատել է «Осторожно, Media» հոլդինգի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

 

 Նախօրեին մերժվել է Սուխանովի համար տնային կալանք սահմանելու միջնորդությունը, նա շորթման գործով կշարունակի մնալ մեկուսարանում:

 

Հիշեցնենք, որ Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործ կա։ Ինքը հեռուստաաստղը այդ գործով որևէ կարգավիճակ չունի։ Կիրիլ Սուխանովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Տղամարդը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել և խոսել հեռուստահաղորդավարուհու գործունեության մասին, մասնավորապես, որ նա իբր փողի դիմաց դադարեցրել է իր Telegram-յան ալիքներում կոմպրոմատների հրապարակումը։

 

Քաղաքականություն

Պատահարներ