Իրանցի զինվորականը սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետին և ստրկացնել

 Սպահան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Մոջթաբա Ֆադան սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրան Իրան բերել «ստրուկի վզկապ կապած»: Այս մասին զինվորականը հայտնել է  տեղական լրատվամիջոցներին։ Նրա խոսքերը փոխանցում է газета.ru-ն` մեջբերելով The Jerusalem Post-ի հոդվածը։

 

«Վարչապետը հույս ուներ, որ Իրանում ցույցերը թույլ կտան իրեն գալ Թեհրան։ Բայց Աստծո կամոք, Իսլամական Հանրապետությունը կհաղթի և  վարչապետին ստրուկի վզկապով, շղթայված կպտտեն Իրանով մեկ»,- ասել է Մոջթաբա Ֆադան:

 

Իրանի իշխանությունները ներկայումս կասկածում են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին` երկրում անկարգություններ հրահրելու մեջ: Թեհրանի խոսքով՝  նպատակը երկրում «անվտանգությունը խաթարելն» էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ