Հակամարտությունները չեն կարող հավերժ լինել․ Ալիև

Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել, ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում կայացած «Անվտանգություն և համագործակցություն. քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) մասնակիցներին ուղղված ուղերձում։

 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա ժամանակի պահանջն է։ Այս տեսանկյունից ողջունելի են քաղաքական կուսակցությունների գիտելիքների և փորձի փոխանակումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու նպատակով»,- ընդգծել է նա։ 

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմաին։

 

Հիշեցնենք նաև, որ նույն խաղաղության գնացող երկիրը, գրեթե, ամեն օր կրակ է բացում հայ- ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

 

 

Քաղաքականություն