
Ստիպված ենք հակահարված տալ. Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին վերջին տարիներին Սիրիայում քուրդ զինյալներին զինամթերք մատակարարելու մեջ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Ցավալի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը զինամթերքով և զենքով բեռնված հազարավոր բեռնատարներ է հասցրել Սիրիայի այն շրջանները, որտեղ վերջին տարիներին ահաբեկիչներ են գործում», - ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ այս կուրսը սկսվել է Բարաք Օբամայի նախագահության օրոք, շարունակվել է Դոնալդ Թրամփի օրոք և շարունակվում է Ջո Բայդենի օրոք»։ Նա նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Անկարայի մտահոգությունները հայտնվել են Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։
«Ես այդ հարցը բարձրացրել եմ Օբամայի, Թրամփի և Բայդենի հետ զրույցներում՝ ասելով, որ եթե մենք դաշնակիցներ և գործընկերներ ենք Հյուսիսատլանտյան դաշինքում, ապա պետք է տեղյակ լինենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում ահաբեկիչներին վտանգ է ներկայացնում Թուրքիայի հարավի համար։ Մենք զգուշացրել ենք, որ ստիպված ենք լինելու հակահարված տալ»,- ասել է թուրքական պետության ղեկավարը։
Էրդողանի խոսքով՝ Վաշինգտոնը Անկարային պատասխանելու ոչինչ չունի. Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան կգործի այնպես, ինչպես պահանջում է երկրի ազգային անվտանգությունը։
«Ոչ մի զիջում։ Դիրքորոշման ցանկացած փոփոխություն մեր երկրի համար հղի է խնդիրներով»,- եզրափակել է նա։