
ԱԻՆ-ը՝ տնտեսագիտական համալսարանի ուսանողների ինքնազգացողության վատացման մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ տեղում աշխատել է քիմիկ- հետախույզների խումբը, փորձել են նմուշառու վերցնեն՝ հասկանալու մարդկանց ինքնազգացողության վատացման պատճառը։
«Այս պահի դրությամբ տուժած քաղաքացի չկա: Թե ինչն է պատճառը, դժվար է ասել, նմուշառում վերցնել հնարավոր չի եղել, քանի որ մինչև փրկրարաների գալը պատուհաններն ու դռները բացվել են»,-ասաց Կոստանյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։