«Ահազանգերը կեղծ են, զինվորները համազգեստ ունեն». ՊՆ-ն պարզաբանում է

 Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում  ծնողներն են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը և ուղարկում իրենց զավակներին: 

 

Auroranews-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։ Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի՝ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը․

 

«Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով: Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաեւ ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք: Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է՝ ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր»։

Քաղաքականություն