
Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է. կալանավայր շտապօգնություն է կանչվել. ԶԼՄ

Կալանավայրում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, ՔԿՀ-ում աշխատում է շտապօգնության բրիգադը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Մանրամասները` ավելի ուշ:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվել է։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։