«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով». Էրդողանը` Սիրիայում ռմբակոծությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն իրականացնելուց հետո հայտարարել է հարևան երկրների տարածքում ցամաքային գործողությունների հնարավոր անցկացման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Քանի՞ ցամաքային ուժ պետք է ներգրավվի այս գործողության մեջ, մեր համապատասխան ստորաբաժանումները, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը միասին կորոշեն։ Կխորհրդակցենք, հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Մենք արդեն հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ այն երկրների հետ, որոնք այստեղ են, համապատասխան քայլեր ձեռնարկել ու ձեռնարկում ենք»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ռմբակոծել էր բնակելի թաղամասեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Պեսկովը` Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում զորահավ...
«Պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր». Էրդողանը մեղադրում է Մոսկվային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի կողմից պայմանավորվածությունները չկատարելը համարում Է Սիրիայում Թուրքիայի...
Լարված խոսակցություն` Միրզոյանի և Մոլդովայի ԱԳ նախարարի միջև. Баграмян 26
Հրապարակվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարի լուսանկարը: Այս մասին գրում է Багр...