Հասարակություն
Twitter-ը վերականգնել է Թրամփի էջը
Twitter-ը ակտիվացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջն այն բանից հետո, երբ Իլոն Մասկի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը քվեարկել է դրա օգտին։
Թրամփի էջն անորոշ ժամանակով սառեցվել էր 2021 թվականի հունվարի 8-ին, երբ նրա կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա` փորձելով խափանել դեմոկրատ Ջո Բայդենի` նախագահական ընտրություններում հաղթանակի հաստատումը:
Դոնալդ Թրամփն իր վերաբացված էջում դեռ ոչինչ չի գրել, սակայն օգտատերերն արդեն մեկնաբանություններ են թողել այնտեղ։ Էջը կրկին տեսանելի է դարձել սոցցանցում` բոլոր հրապարակումների հետ միասին։
Նշենք, որ Թրամփն ունի գրեթե 25 միլիոն հետևորդ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման համար նվազագույն միավորների շեմը կփոխվի
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվեց
5.0