ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զվարճալի փղիկը խանգարել է լրագրողին և դարձել համացանցի աստղ
Զվարճալի փղիկը որոշել է միջամտել Kenya Broadcasting Corp.-ի աշխատանքին, երբ փորձաշրջան անցնող լրագրող Ալվին Կաունդան գնացել է Նայրոբիի Sheldrick Wildlife Trust-ում ռեպորտաժ պատրաստելու: Կաունդան մանրամասն նկարագրում էր մարդու գործողությունների ազդեցությունը բնական աշխարհի վրա, երբ նրա ձախ ականջի հետևում հայտնվեց փղիկի կնճիթը։ Տեսանյութը արագ տարածվել է համացանցում և մեծ թվով դիտումներ հավաքել։
The Sheldrick Wildlife Trust-ը, որը շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, պարզել է, որ փիղը 4 տարեկան է և փրկվել է 2018 թվականի ապրիլին: