ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թաիլանդում մարդիկ դուրս են եկել փողոց․ իրավիճակը երկրում լարված է

Թաիլանդում մարդիկ դուրս են եկել փողոց ու բողոքի ակցիաներ են անցկացնում Ասիական խաղաղօվկիանոսյան տեխնոլոգիական համաժողովի ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է RT գործակալությունը։

 

«Բանգկոկի կենտրոնում ցուցարարները դեմ են հանդես գալիս համաժողովի անցկացմանը, ինչպես նաև պահանջում են կառավարության հրաժարականը»,– ասվում է հրապարալման մեջ:

 

Ըստ որոշ տեղեկությունների` իրավապահները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել:

 

Ցուցարարներն էլ իրենց հերթին շշեր են նետել ուժայինների վրա և թղթե ինքնաթիռներ շպրտել` կարգախոսներով։

Ոստիկանությունը փակել է փողոցները և թույլ չի տալիս ցուցարարներին գնալ դեպի Ժողովրդավարության հուշարձան։ 10 մարդ արդեն ձերբակալվել է։

Քաղաքականություն