ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեհաստանի հավաքականը մրցաշարին մեկնել է կործանիչների ուղեկցությամբ
Եվս մեկ հետաքրքիր նորություն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։ Լեհաստանի հավաքականը մրցաշարին մեկնել է կործանիչների ուղեկցությամբ։
Նոյեմբերի 16-ին լեհերը հաջողությամբ հանդիպում անցկացրին Չիլիի հետ (1:0)՝ միակ գոլը հանդիպման վերջնամասում խփեց Քշիշտոֆ Պյատեքը։ Հաջորդ օրը թիմը մեկնեց Քաթար։ Ճանապարհորդությունն առանց իրադարձությունների էր, խաղացողներն ու մարզչական շտաբը վայրէջք կատարեցին Դոհայի օդանավակայանում նախատեսված ժամին: Այս մասին գրում է Championat.com-ը։
Չեսլավ Միխնեւիչի թիմը Լեհաստանի հարավային սահման է ուղեկցվել F-16 բազմանպատակային կործանիչներով։ Ի դեպ, օդաչուներից մեկի օդաչուների խցիկում առկա են եղել ազգային դրոշի կարմիր և սպիտակ գույները։ Իսկ կողային ապակու վրա նա փակցրել է նաև թուղթ, որի վրա լեհերեն գրված է եղել՝ «Ֆուտբոլը մեզ միավորում է»։
Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուկաշ Վաչովսկին սոցցանցում գրել է.«Կարմիր և սպիտակ գույները և մակագրությունը՝ «Ֆուտբոլը միավորում է մեզ». Դա հիանալի փորձ էր: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել օդաչուներին, ավիաբազային»։
Շատերն այս ակցիան կապում էին Լեհաստանի սահմանին հրթիռակոծման միջադեպի հետ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են հավանություն տվել այս օրինակին։
Օրինակ, Przeglad Sportowe-ի թղթակից Ագնեշկա Մուսիալը գրել է հետևյալը. «Լեհական ֆուտբոլն ինձ համար խիստ ասոցացվում է աբսուրդի հետ: Հաստատումը այս նկարներում է»։
Սակայն Canal + Sport-ի տնօրեն Միխալ Կոլոդզիչակը իրավիճակը նկարագրել է ավելի ուրախ տոնով. «Լավ ժեստ լեհ ֆուտբոլիստների համար: Նույնը իտալացիներն արեցին 2006թ. Ճիշտ է, դա աշխարհի առաջնությունից վերադարձի ժամանակ էր։ Բայց ինչո՞ւ ենք մենք սոցցանցերում կարդում այդ մասին»:
2022 թվականի մարտին Լեհաստանի հավաքականը պետք է գար Մոսկվա՝ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի համար։ Ավելի ուշ Ռուսաստանի հավաքականը հեռացվեց մրցաշարի պոտենցիալ մասնակիցների ցուցակից, իսկ լեհերն առանց պայքարի անցան որակավորման եզրափակիչ փուլ։ Այնտեղ նրանք հաղթեցին Շվեդիային (2:0) և ձեռք բերեցին Կատարի ուղեգիր։
Լեհ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնությունում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 22-ին Մեքսիկայի դեմ: Բացի այդ, սպասվում է, որ նրանք կհանդիպեն Սաուդյան Արաբիայի (նոյեմբերի 26) եւ Արգենտինայի (նոյեմբերի 30) թիմերի հետ։ Չորս տարի առաջ Ռուսաստանում կայացած մրցաշարում լեհերն ավարտեցին իրենց ելույթը խմբային փուլում։ Կոլումբիայի, Ճապոնիայի և Սենեգալի հետ նրանք զբաղեցրին վերջին տեղը:






























