ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խելքներդ թռցրե՞լ եք». գանձապահը` անհաջողակ կողոպտիչներին. ՌԴ

Ռուսաստանում կողոպտիչները ներխուժել են բուքմեյքերական գրասենյակ: Դժբախտ ավազակների հետ կապված միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ռուսաստանի գյուղերից մեկում։ Երեք անհայտ անձինք զենքով ներխուժել են բուքմեյքերական գրասենյակ։ Սկզբում նրանք հրամայել են հատակին պառկել պահակին, ով անմիջապես ենթարկվել է, իսկ հետո նրանցից մեկը հրացանը ուղղել է դեպի գանձապահը։

 

«Դուրս հանիր դրամարկղի պարունակությունը, ավելի արագ, 1 րոպե ունես»,- բղավել է նա:

 

«Խելքներդ թռցրե՞լ եք: Ես դրամարկղ չունեմ»,- զայրացած պատասխանել է աշխատողը՝ առանց նույնիսկ շարժվելու:

 

Ինչպես պարզվել է, հաստատությունը ընդունում էր միայն անկանխիկ վճարումներ, և այնտեղ իսկապես փող չկա։ Ուստի, անհայտ անձինք շտապել են թաքնվել։ Հիմա գործով զբաղվում է ոստիկանությունը։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն