ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էկոակտիվիստները 8 կգ ալյուր են լցրել թանգարանում գտնվող Ուորհոլի մեքենայի վրա
«Ultima Generazione» շարժման էկոակտիվիստները Միլանի «Fabrica del Vapore» արվեստի տարածքում 8 կգ ալյուր են լցրել մեքենայի վրա, որը նկարել է հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլը։
Երկու ակտիվիստներ իրենց ձեռքերը սոսնձել են և կպցրել մեքենայի ապակիներին, մյուսները՝ հատակին։ Նրանք կարգախոսներով բղավել են կլիմայի փոփոխության հետեւանքների մասին, հաղորդում է ANSA-ն։ Մշակութային ժառանգությանը վնաս պատճառելու համար նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։