ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի ու քովիդի միջով անցնելով, բյուջե ենք առաջարկում, որը 2018-ի բյուջեից ավել է 75%-ով․ վարչապետ
2023-ի բյուջեի հարկային եկամուտի մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018-ի ցուցանիշից ավել է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն հեղափոխությունից 4,5 տարի անց, անցած լինելով պատերազմի ու կովիդի միջով, առաջարկում ենք բյուջե, որը 2018-ի բյուջեից ավել է 75 տոկոսով:
Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս, այսինքն կրկնապատիկից ավելի: Իսկ 2022-ի նկատմամբ աճը կազմել է 47 տոկոս: Այս թվերի հետեւում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարեւոր է: Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Մենք դեպքեր կունենանք, որ նույնիսկ եռապատիկ ավելացում կլինի: Մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այն մարդիկ, որոնք կընտրեն ռազմական մասնագիտությունը, եւ ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը եւ կստանան նշանակում, այդ պահին կստանան բնակարան, որը կլինի իրենց սեփականությունը: Այն օտարելու իրավունք կստանան ծառայությունն ավարտելուց հետո»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է եւ ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Շառլ Միշելին պատմել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի «թազբեհն» ու ընդդիմության հեռանալը. ի՞նչ կատարվեց ԱԺ-ում վարչապետի ժամանելուց հետո
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Այսօրվա նիստում քննարկվելու է 2023 թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ հանձնարարականից երկու տարի հետո տեղի է ունենում «Սուրմալու»-ի պայթյունը․ Փաշինյանը բարկացավ
«Կառավարությունը երբ գնում ա հարց լուծի, ասում են՝ բա էս մարդիկ երկու կոպեկ են աշխատում, լավ, ոչինչ, մի հատ սալյուտ են վ...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...