ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Օգտատերը հերքում է Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանին առաջարկում է գնալ և տեղում ծանոթանալ իրավիճակին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին առաջարկում եմ միասին գնանք ու ծանոթանանք Հանրապետության Հրապարակի կայարանի վերանորոգման աշխատանքների և ընդհանրապես դրա շուրջը և ներսում առկա իրավիճակի հետ։ 
Եվ տեղում տեսանկարահանել մեր երկուսի կարծիքը կատարված աշխատանքի, ինչպես նաև շրջակայքի իրավիճակի մասին։ 
Բոլոր լուսանկարներն արված են նախորդ գիշեր։ Այս մասին գրառում է կատարել օգտատեր Էդուարդ Հայրումյանը՝ հակադարձելով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, ով վերջես ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

 

««Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք

 

Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շին բարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում՝

վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը

լուծվել է ոռոգման խնդիրը

իրականացվել են մաքրման աշխատանքներ։

 

Արդյունքի վերաբերյալ ձեր կարծիքը թողեք քոմենթներում»,- գրել էր Ավինյանը դեռ նոյեմբերի 7-ին՝ հրապարակելով երկու լուսանկար։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(Վերջինն Ավինյանի հրապարակած լուսանկարն է՝ աշխատանքներից հետո)։ 

Քաղաքականություն

Պատահարներ