ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի նպատակը պատերազմելն է․ ինչ են գրում ադրբեջանցի բլոգերները Բաքվի ցույցի մասին

«Բռնապետ Ալիևը, ով փորձում է պաշտպանել Իրանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները, ամեն օր Ադրբեջանում բռնություն է գործադրում մարդկանց նկատմամբ։ Այս ահաբեկչի նպատակը պատրվակով պատերազմելն է։ Ալիևի հետ ընկերացողները պետք է նայեն և ամաչեն»։ Այս մասին ասել է ադրբեջանցի բլոգեր, «Դիկտատոր» հեռուստանախագծի հեղինակը, ով այսպես է մեկնաբանել երեկ Բաքվում ընթացող ցույցերը։ 

 

Բաքվում Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 150 մարդ, ևս մոտ 50-ը բերման են ենթարկվել ուժային կառույցների կողմից մինչև ակցիայի մեկնարկը, ձերբակալությունների ժամանակ կիրառվել է չափից ավելի ուժ։

 

Բաքվի իշխանությունները հրաժարվել են համաձայնեցնել նոյեմբերի 11-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (APFP) կողմից հայտարարված ակցիան հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատման, ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական բարեփոխումների պահանջներով։ Ընդդիմադիրները մերժումը հակասում էին Սահմանադրությանը՝ ասելով, որ հանրահավաք են անելու։ Ոստիկանությունը թույլ չի տվել  ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնել Բաքվում, քանի որ մայրաքաղաքի իշխանությունները դա «անտեղի» են ճանաչել, հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զեյնի Հուսեյնովը։ Բողոքի ակցիայի նախօրեին սկսվել են ընդդիմադիրների կանխարգելիչ կալանքները, որոնց սկսվելուց մի քանի րոպե անց մի քանի տասնյակ մարդ բերման են ենթարկվել։

Քաղաքականություն

Պատահարներ